Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի Արևշատ համայնքում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից:
«Օգոստոսի 20-ին քաղաքացին զանգել է ոստիկանություն և հայտնել, որ գիշերը կրակել են իր տան վրա: Պարզվել է, որ անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել նշված քաղաքացու տան մոտ, որի հետևանքով վնասվել են տան պատուհանների ապակիները և տան դիմաց կայանած մեքենան Կրակողը դիմել է փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ»,- հայտնեցին ոստիկանությունից:
Նշենք, որ զոհեր և վիրավորներ չկան:
Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և կատարվածը բացահայտելու ուղղությամբ, կատարվում է քննություն: