Տաթևը Հայաստանի միակ գյուղն է, որտեղ ուղղակի ոչնչացվել են հենց իրենց գյուղի զարգացմանը նպաստող ցուցանակները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տաթևը Հայաստանի միակ գյուղն է, որտեղ ուղղակի ոչնչացվել են հենց իրենց գյուղի զարգացմանը նպաստող ցուցանակները

Գևորգ Արևի Գասպարյանը մեկ տարի առաջ նախաձեռնեց դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր, պատմամշակութային հուշարձաններ տանող ճանապարհների ուղեցույցների պատրաստման և տեղադրման աշխատանքները: Ցավոք, այս տարվա պատկերը մտահոգիչ է. մեկ քայլ առաջ աբելու փոխարեն, Գևորգը ստիպված է արդեն տեղադրած ցուցանակները վերականգնել… Այդ առիթով նա կրկին անդրադարձել է Facebook-ի իր էջում.

«Տաթևը Հայաստանի միակ գյուղն է, որտեղ ուղղակի ոչնչացվել են հենց իրենց գյուղի զարգացմանը նպաստող ցուցանակները:

Եվ այսպես,

Լծենից Տաթև ուղղության վրա 6 ցուցանակ, Տաթևից Մեծ Անապատ ուղղության վրա 2 ցուցանակ:

Տեղահան արված ցուցանակները գլորվել են ձոր, իսկ փոսերը լցվել քարերով, հետքերը վերացնելու համար:

Դիտարկումները ցույց են տալիս, որ ցուցանակները վնասվել են կազմակերպված ձևով, այն տեղամասում, որտեղ հեռվից կարելի էր տեսնել քարը և հետևել ուղղությանը, այդ քարը տեղահան են արել, մյուս շփոթացնող տեղերում պիտակներն են պոկել միայն:

Մեզ չհաջողվեց հանդիպում կազմակերպել տեղական ուղեկցորդների հետ, նրանք ուղղակի հրաժարվեցին հանդիպման գալուց:

Մոտ օրերս բոլոր ցուցանակները կվերանորոգվեն, իսկ հանցագործների մասով կզբաղվեն արդեն ոստիկանները»: