HMD Global ընկերությունը ներկայացրել է Nokia 8 սմարթֆոնը: Այս պահին դա ընկերության ամենաթանկ և արտադրողական հեռախոսն է:
Սարքը Ռուսաստանում վաճառքի կհանվի սեպտեմբերի 1-ին 40 հազար ռուբլի գնով:
Nokia 8-ն ունի 5,3-դյույմանոց IPS-դիսփլեյ՝ 1440 կետերի 2560 լուծաչափով՝ պաշտպանված Gorilla Glass 5 ապակով: Կրկնակի խցիկը բաղկացած է գունավոր և մոնոքրոմ սենսորներից՝ 13 մեգափիքսել լուծաչափով և օպտիկական կայունացմամբ:
Nokia 8-ի գլխավոր առանձնահատկություններից մեկը սոցցանցերում հեռարձակում վարելու հնարավորությունն է միաժամանակ ճակատային և հիմնական խցիկներից: Նաև այն Andoid-ով առաջին սմարթֆոնն է՝ Zeiss օպտիկայով և Nokia OZO Audio գործառույթով՝ ծավալային հնչյունի ձայնագրության համար: