«Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը, ով առաջադրված էր ԵԼՔ դաշինքից որպես պատգամավորության թեկնածու, օրերս եղել է Արևմտյան Հայաստանում: Մուշում նա տեսել է Անդրանիկ Մարգարյանի պապական տունը:
Facebook-յան էջում նա գրում է. «Սիրուն չի Տարոն, սիրուն չի… Վերադարձա և առաջին գրառումս սա է… Հասանք Մուշ, հանդիպեցինք մշեցի Արմեն Գալստյանին՝ մարդ ով մենակ ավելին է անում, քան մենք բոլորս և այդ ամենը անում է թուրքի կողքին՝ վտանգելով թե՛ իր, թե՛ իր երեխաների անդորրը, բայց անում է սիրով և մեծ պատասխանատվությամբ…
Այցելեցինք Մուշի հայկական թաղամաս, որը Արմենի ջանքերով արդեն Յունեսկոյի պահպանության տակ է, բայց սրտի ցավով ասեց, որ շատ կարևոր շենքեր թուրքը քանդեց և ինքը մենակ չի կարողացել պայքարել, քանի որ այստեղի մի քանի դուսպրծուկ օլիգարխ (Արագած Ախոյան և այլոք) խոստացել և ոչինչ չեն արել… մարդը սրտի ցավով խոսում էր Չաուշի ու Սերոբի գերեզմանների մասին, դրանց պահպանության, և իմացանք նաև, որ մի քանի սփյուռքի հայեր կան, որ իրենց հետաքրքրում է այս ամենը…
Շատ չերկարացնեմ… վերադառնամ ասլիքիս…
Մուշի պահպանված տներում այս պահին վերականգնողական աշխատանքներ էին սկսվել և ֆինանսավորողը Մուշի քաղաքապետարանն էր… առաջին բանը, որ իմացա դա այն էր, որ «տունը պատկանել է Տարոն Մարգարյանի պապին…»:
Անդրանիկ Մարգարյանի պապական տունն է»… արդեն խնամվում է, պահպանվում է թուրքի կողմից և մի հայրենիք սիրող մարդու ջանքերով այն մնալու է մաքուր պատմությամբ… Իսկ ինչ է անում Տարոնը այստեղ՝ Հայաստանում ՝ մեր պապերի տների հետ. ծախում, քանդում, սարայ են համարում… կարևորը իր պապի տունը թուրքի ձեռքում պաշտպանվում է… մնացածը՝ ձեր հետևությունն եմ թողնում… Տարոնի պապական տունը…»: