Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ կայանք է փորձարկվել օվկիանոսի ստորջրյա հոսանքներ հաշվին էլեկտրաէներգիա ստանալու համար:
Այս մասին հայտնել է NHK հեռուստաընկերությունը: Էներգետիկական կայանքն իրենից ներկայացնում է 20 – 50 մետր խորության վրա գտնվող երեք գլաններ՝ յուրաքանչյուրը 20-ական մետր երկարությամբ:
Դրանցից երկուսի ներսում տեղադրված են գեներատորներ՝ յուրաքանչյուրը մինչև 11 մետր տրամագծով թևերով, երրորդը
նախատեսված է համակարգի կայուն դիրքի ապահովման համար:
Կայանքի ընդհանուր հզորությունը գնահատվում է հարյուր կիլովատ, գիտափորձերի ընթացքում դրա առավելագույն ցուցանիշը չի գերազանցել 30 կիլովատը:
Մասնագետները պլանավորում են շարունակել ստորջրյա էլեկտրակայանի թեստավորումը:
Օբյեկտի լիարժեք գործարկումը պլանավորված է 2020 թվականին: