Ամենաարդար որոշումները հայաստանցիներն ակնկալում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Ըստ մեր կատարած հարցումների` բնակչությունն ամենաշատը վստահում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Բնակչությունն ամենաարդար որոշումներն ակնկալում է հենց վարչապետից»,-ասել է Ահարոնյանն ու հավելեց, որ նշվել է վստահության երեք չափանիշ՝ ունակ է լուծելու ազգային խնդիրները, վստահ են, որ նա կանի դա, և կլինի արդար բոլորի նկատմամբ:
Սոցիոլոգի խոսքով՝ բնակչությունը վստահ է, որ վարչապետը կաշխատի ոչ միայն իր ազգականների, կուսակցականների և գործընկերների, այլև հավասարապես բոլորի համար:
Նրա խոսքով՝ վարչապետից հետո երկրորդ տեղում է Գագիկ Ծառուկյանը՝ 3 անգամ պակաս ձայնով: Կարեն Կարապետյանի վարկանիշը եղել է 60 տոկոս, իսկ Գագիկ Ծառուկյանինը՝ մոտ 20:
Հարցումն իրականացվել է 5500 մարդու շրջանակում: