Երևանի ժամանցային վայրերից մեկում երգչուհի Արևիկ Ալավերդյանը երեկ ընկերների և հարազատների հետ նշել է 8 ամսական որդու` Դավիթի ատամհատիկը։ Tert.am Life–ի հետ զրույցում Արևիկը նշել է, որ հատուկ է ընտրել ձևավորումն ու գունային գամման։
«Տղայիս առաջին մեծ տոնն էր։ Մեկ շաբաթ էր մնացել Ֆրանսիա մեկնելուն, և Դավիթը ծակեց ատամը։ Ես ուզում էի, որ այստեղ կազմակերպենք ատամհատիկը։ Ձևավորումն ու գունային ընտրությունն իմ մտահաղացումն էր։ Ընտրել էի օդապարիկ, որը, կարծում եմ ավելի սազական է տղայի համար։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր զարդարված»,– ասաց Արևիկը։
Վերջինս նշեց, որ Դավիթը վերցրել է այն թուղթը, որի վրա գրված է դերասան։ «Չգիտեմ, երբ մեծանա՝ ինչ մասնագիտություն կընտրի։ Դա իր ընտրությունն է լինելու։ Ես չեմ ցանկանա, որ տղաս դերասան դառնա։ Չեմ ուզում նա մտնի շոու բիզնես։ Նրան տեսնում եմ բիզնեսի ոլորտում։ Կուզեի ընտրեր բժշկի կամ փաստաբանի մասնագիտություն։ Բայց դա նրա որոշումն է լինելու»,– ասաց Արևիկը։
Ամբողջությամբ՝ life.tert.am