Գյումրին այսօր գերակտիվ էր: Օրվա երկրորդ կեսից սկսած քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակն արդեն մարդաշատ էր: Բոլորը սպասում էին գյումրեցի մարզիկ, Ռիո 2016-ի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին:
Արթուրին գյումրեցիները դիմավորեցին երգ ու պարով: Նա դեռ չէր իջել մեքենայից, երբ նրան մոտեցան տարբեր տարիքային խմբի երկրպագուներ: Գյումրեցիները, միմյանց հերթ չտալով, շնորհավորում ու սելֆիներ էին անում աշխարհի եռակի չեմպիոնի հետ:
Երկրպագուներից մեկն էլ այնքան էր ոգևորվել, որ բարձրանալով բեմ, պատմեց, թե ինչպես է ուշացել Ջաջուռից Գյումրի եկող ավտոբուսից, իսկ նրան պատահական տաքսու վարորդը անվճար է հասցրել Գյումրի, երբ իմացել է, որ գալիս է Արթուրին դիմավորելու: