Չինաստանում ամենահանրաճանաչ բլոգերուհին տարեկան վաստակում է շուրջ 450 հազար դոլար
Advertisement 1000 x 90

Չինաստանում ամենահանրաճանաչ բլոգերուհին տարեկան վաստակում է շուրջ 450 հազար դոլար

Չինաստանում ամենահանրաճանաչ բլոգերուհին՝ Լելե Տաոն, որը մասնագիտացած է բազմաժամ ուղիղ եթերների բնագավառում, պատմել է, որ միջին հաշվով տարեկան վաստակում է շուրջ 448 հազար դոլար: Այս մասին հայտնել է The Independent-ը:

Հրատարակությունը նշում է, որ աղջիկը համարվում է երկրի ամենաբարձր վարձատրվող բլոգերը: Սովորաբար Համացանցի 24-ամյա հռչակավոր անձը մի քանի ժամ է անցկացնում խցիկի մոտ և կա՛մ երգում է, կա՛մ պարում բաժանորդների աչքի առաջ: Նրա խոսքով՝ ուղիղ եթերին ինքը պատրաստվում է շուրջ երեք ժամ, իսկ բուն հեռարձակումները տևում են շուրջ ինը ժամ:

Տաոն խոստովանել է, որ ոչ մի անգամ իր բազմամիլիոնանոց լսարանի առջև չի հայտնվել առանց դիմահարդարման, որովհետև մշտապես
մրցակցություն է զգում մյուս բլոգեր-աղջիկների կողմից:

«Ես գիտեմ, որ մյուսներն ավելի գեղեցիկ ու ավելի լավն են ինձնից, և այդ պատճառով էլ ես պետք է ավելի շատ աշխատեմ, որպեսզի լսարան հավաքեմ»,- նշել է չինուհին: