Արմեն Հարեյանի ուշագրավ հրապարակումը. «Երեկ Կորվալիս քաղաքի Սբ. Աննա ուղղափառ եկեղցում Պատարագի ժամանակ Աստվածամոր այս սրբապատկերը արտասվել է: Կորվալիսը ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում է: Պարզելու համար քիչ առաջ զանգահարեցի իրենց ու տեղի քահանան վկայեց այս մասին: Ասաց միայն այսքանն էր ու ավել ոչինչ չկար: Բայց այդ ընթացքում եկեղեցին լցվել էր անուշահոտությամբ: Ասեց այսօր շատ ժողովուրդ է եկել եկեղեցի խոստովանության համար: Չգիտեմ ինչ ասեմ, բայց տպաորիչ է: Մեղքը շատացել է աշխարհում ու հնարավոր է որ Աստվածամայրը մեզ զգուշացնում է ու հիշեցնում այս մասին՝ արտասվելով: Չի կարելի մեղքով ապրել, դա մեզ վերք է հասցնում»:
Կորվալիս քաղաքի Սբ. Աննա ուղղափառ եկեղցում Պատարագի ժամանակ Աստվածամոր այս սրբապատկերը արտասվել է
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ