ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալին այսօր դանակահարել են
Advertisement 1000 x 90

ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալին այսօր դանակահարել են

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանին այսօր անհայտ անձը դանակահարել է:

«Ահազանգ ենք ստացել, որ նա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ ահազանգի՝ նա ստացել է կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թափանցող վնասվածք: Մենք հաղորդում ստացել ենք ամսի 24-ին՝ ժամը 2:50-ին»,- 168.am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից: Այս պահին հետաքննություն է իրականացվում:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Հ. Մկրտչյանին տեղափոխել են Մասիսի բժշկական կենտրոն, հեռացրել են նրա փայծաղը և վիրահատել են թոքը։

168.am