ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 24-ին, ժամը 16:02-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացին ցած է նետվել Հրազդան գետը, ջրի հոսքը քշում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը մոտ 20 տարեկան աղջիկը (անձը չպարզված) տեղի ուժերով դուրս է բերվել գետից:
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, նա հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: