Արդեն մի քանի օր է համացանցում հիթ է դարձել ռուս երգչուհու կողմից կատարվող «Նվիրվում է Աշոտին» երգը և տեսանյութը։
Իհարկե, տեսանյութից հետո ամենաքննարկվող հարցը մեկն է. «Ո՞վ է այն Աշոտը ում նվիրվել է այս երգը»… Միանշանակ պատասխանը մեկն է՝ գոյություն չունի որևէ Աշոտ։ «Աշոտը» դա ռուստաստանում ապրող, ռուս աղջիկներին գերող ու ռուս աղջիկների համար պայքարող հայ տղամարդու հավաքական կերպարն է, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի խոպանի ժամանակ ռուս աղջկա հետ որևէ հարաբերությունների մեջ լինեն։
Աշոտը դա հայ տղամարդն է, ով իր կնամոլությամբ ու կնամեծարությամբ կարողացել է մտնել ռուս աղջիկների «Ամենագրավիչ տղամարդիկ» ցուցակի մեջ ու գրավի նրանց ուշադրությունը։ Երգչուհու ասած՝ «Աշոտը», դա «Քիսոն» է, ով մեզ համար հանդիսանում է վարքից թույլ աղջկա հավաքական կերպարը։ Այնպես որ մի փնտրեք այդ տաղանդ Աշոտին. դա հայ տղամարդն է, ով ապրում ու արարում է ՌԴ-ում՝ երջանկացնելով իսկական տղամարդու կարոտ ռուս գեղեցկուհիներին. գրում է Boomnews.am-ը: