«Կոմայգում» նույնասեռականների են ծեծել
Advertisement 1000 x 90

«Կոմայգում» նույնասեռականների են ծեծել

Երևանի «Կոմայգի» կոչվող տարածքում այս գիշեր միջադեպ է տեղի ունեցել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ժամը 00:55-ին, ապա նաև 01:15-ին երկու նույնաբովանդակ ահազանգ է ստացվել, որ «Կոմայգի» կոչվող տարածքում իրենց վրա հարձակվել են և հարվածել: Մեկ անձ դիմել է բուժօգնության:

Ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների՝ վիճաբանությունն ու ծեծը եղել է մի խումբ անձանց և նույնասեռականների միջև: Կայքի տեղեկություններով, վիճաբանությանը ներգրավված են եղել առնվազն 5 նույնասեռական, և հիվանդանոց բուժօգնության դիմողը հենց նույնասեռականներից մեկն է եղել, որը քերծվածքներ է ստացել:

news.am