«Ոտքի՛, հայ ժողովուրդ…». Հասմիկ Պապյան
Advertisement 1000 x 90

«Ոտքի՛, հայ ժողովուրդ…». Հասմիկ Պապյան

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը Facebook-յան իր էջում այսօր գրառում է կատարել. «Ոտքի´, հայ ժողովուրդ: Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»:

Օպերային երգչուհուն բարկացրել է պետական միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությամբ՝ Առաջին ալիքով եթեր հեռարձակվող, օրերս մեկնարկած՝ 6/8-ը՝ լավագույն տասնյակի կատարմամբ նոր երաժշտական նախագիծը՝ «Ամենակարող երգիչը»:

Հանրային Առաջին ալիքի եթերում, հավանաբար՝ ռաբիս երաժշտության ջատագովների ջանքերով մեկնարկած նախագծում այսուհետ լավագույնի տիտղոսին արժանանալու համար կմրցեն ռաբիս երաժշտության ներկայացուցիչները: Եվ այս ամենը, հավանության արժանանալով պետական բյուջեից սնվող և ֆինանսավորվող հեռուստաընկերության ղեկավարության կողմից, պարտադրաբար կդառնա մեր ամենօրյա իրականության մի մասը: Ռաբիսը միշտ է եղել, կա ու մնալու է, բայց դրա տեղն իր բնում է՝ հանրայինից հեռու վայրերում՝ հատուկ այս կարգի մշակույթը սիրող ու երկրպագող մասսաների համար, ո՛չ երբեք բեմում ու առավել ևս՝ Հանրային Առաջին ալիքի եթերում: Ժամանակին «Շարմ» ընկերությունը «Մեր բակը» ֆիլմերի միջոցով հրապարակայնացրեց, լեգալ իրավունքներ շնորհեց, եթերներ և բեմ բարձրացրեց ժարգոնը, նույն կերպ էլ այսօր հերթը ռաբիսինն է…

Հատուկ այս նախագծի համար արհեստավարժ ժյուրիի կազմ է ընտրվել՝ Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը, Արթուր Գրիգորյանը և ինչպես նախագծի անոնսում է հատուկ շեշտադրությամբ ընդգծվում՝ ժանրի նվիրյալներից մեկը՝ այս անգամ՝ Սպիտակցի Հայկոն, որ հանրային ալիքի եթերում անճաշակության ֆոնին փայլող ու ծամածռվող մասնակիցներին վարպետության դաս է կարդում՝ «Խաղերդ ավելի վստահ, բոլորն էլ ռեստորանային կյանքով են էսօր», և այլն:

Նախագծի վարումը վստահված է հումորիստ Աշոտ Ղազարյանին:


Նման նյութեր