Երեկ՝ օգոստոսի 24-ին, հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանը նշում էր ծննդյան 28-ամյակը: Այս ծննդյան տարեդարձը Սոնան դեռ երկար կհիշի, քանի որ բացի ընկերների և մտերիմների անակնկալներից՝ հաղորդավարուհին նաև անակնկալ ամուսնության առաջարկություն է ստացել սիրելիից՝ Դավիթ Միրոյանից, որն առավել հայտնի է ռեփեր Դավո բեմական անվամբ:
NEWS.am STYLE-ը թեմայի շուրջ զրուցել է Սոնայի և Դավիթի հետ, որոնք ոչ միայն պատմել են երջանիկ օրվա զգացողությունների մասին, այլև մեզ են տրամադրել բացառիկ կադրեր արարողությունից:
«Իրականում չէի պլանավորել ծննդյանս օրը նշել, քանի որ 25-ից հետո ես մի փոքր ծանր եմ տանում իմ ծննդյան տոները: Դավիթն ասաց, որ պատրաստվեմ, գեղեցիկ հագնվեմ, որովհետև ֆոտոնկարահանում ենք ունենալու: Անկեղծ ասած՝ ինքս էլ զարմացա, որովհետև Դավիթը երբեք ֆոտոնկարահանումներով հետաքրքրված չէր: Զբոսնում էինք միասին, երբ ասաց, որ մի տեղ պետք է մտնենք լուսանկարվելու համար ինչ-որ բան վերցնելու, իսկ երբ ներս մտանք տեսա, որ բոլոր ընկերներս և մտերիմներս հավաքվել էին այնտեղ»,-նշում է հաղորդավարուհին՝ հավելելով, որ ոգևորությունը կրկնապատկվեց, երբ ավելի ուշ տեսավ ծննդյան տորթը.
«Դա այնպիսի մի տորթ էր, որը կերջանկացներ ցանկացած լրագրողի. դրա վրա կար բարձրախոս, նոթատետր…շատ գեղեցիկ էր, և ես մի քանի վայրկյան այդպես հիացած նայում էի տորթին՝ կարծելով, որ դա ծննդյանս օրվա գեղեցիկ ավարտն է, երբ պարզ դարձավ, որ անակնկալներն այդքանով չէին ավարտվում…»,-ասում է հաղորդավարուհին՝ հավելելով.
«Անակնկալը երկար չեմ պլանավորել, ամեն ինչ պահի տակ է ստացվել: Մեկ օրում եմ ամեն ինչ կազմակերպել: Կարելի է ասել՝ 24 ժամվա ընթացքում պլանավորեցի և արեցի»:
Ռեփերը նաև անդրադարձավ Սոնայի զգացողություններին՝ նշելով, որ դա հենց այն էր, ինչ նա ցանկանում էր տեսնել սիրելիի դեմքին. «Բնականաբար, երբ արդեն առաջարկությունը եղել է, շուտով կլինի նաև հարսանիքը»,-հավելեց նա:
Ամբողջությամբ՝ style.news.am