Գիտնականները հակաբիոտիկների չարաշահման նոր վտանգ են տեսնում
Advertisement 1000 x 90

Գիտնականները հակաբիոտիկների չարաշահման նոր վտանգ են տեսնում

Իռլանդացի գիտնականները պարզել են, որ հակաբիոտիկների չարաշահումը ճնշում Է աղիների միկրոֆլորան և առաջացնում հոգեկան առողջության խանգարումներ, մասնավորապես, տագնապ և դեպրեսիա:

Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Microbiome հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդել է BioMed Central հրատարակչությունը:

Փորձագետները կարծում են, որ աղիներում բնակվող մանրԷներն ազդում են նշագեղձերում և գլխուղեղի նախաճակատային կեղևում
միկրոռիբոնուկլեինաթթվի պարունակության վրա:

Նյարդային համակարգի հենց այդ տարրերն են պատասխանատու տագնապի և դեպրեսիայի զարգացման համար: