Սյունե Սևադա. «Ծառայեք մարդկանց՝ բառի ամենալավ իմաստով»
Advertisement 1000 x 90

Սյունե Սևադա. «Ծառայեք մարդկանց՝ բառի ամենալավ իմաստով»

Սյունե Սևադայի գրառումը. «Հասարակության լայն շերտերի հետ կապված ցանկացած աշխատանք ծառայություն ա։ Շատ խորը գիտակցում ու ընդունում, որ դու չես ընտրել մարդկանց, մարդիկ են քեզ ընտրել ու թույլ տվել, որ փորձես իրենց կյանքը մի քիչ ավելի լավը դարձնես, մտքերի ուղղություն փոխես։ Քեզ չեն կարդում ու լսում, որովհետև լավն ես։ Քեզ կարդում ու լսում են, որովհետև իրենք են լավը, որովհետև տեսնել ու զգալ գիտեն։ Դու գլուխդ կախ աշխատողն ես, թե բախտդ բերի ու ուժեղ եղար՝ մեկ-երկու կյանք կփոխես, մեկ-երկու հոգի կմտածեն ասածիդ, երգածիդ կամ նկարածիդ մասին երեկոյան։ Ու պատասխանը պիտի լինի քո անսահման խոնարհումը ու անընդհատ փորձերը քեզ աճեցնելու, որ քո օգնությամբ ուրիշներին օգնես։ Քո մարմինը, մտքերը, ամբողջը փորձադաշտ ա քեզ համար, պիտի քեզ հավաքես ու քանդես, որ մեկը նայի քեզ ու ոգեշնչվի, տեսնի, զգա։ Քո սխալներով իրենց հեռու պահես դրանցից։ Քո հաջողությունը դարձնես վարակիչ։

Այլ ոչ թե մուննաթ գաս ու ասես՝ արժանի չեք իմ տողերին, ափսոս են դրանք ձեր բութ մտքերի համար, ոնց հենց նոր կարդացի մեկի մոտ։ Մեկ ուրիշն էլ մրցույթ ա հայտարարել, հաղթողին նվիրելու ա իր անձնական օրագիրը, որպեսզի մահկանացուները բացառիկ հնարավորություն ունենան մոտիկից շփվելու իր հետ։

Սա ծառայություն ա։ Շատ լուրջ, գիտակից, զուսպ ծառայություն։ Ձեր ամեն ընթերցողը, ունկնդիրն ու դիտողն ա ընտրել ձեզ, և ոչ թե դուք՝ նրան։ Շնորհակալությունը աճելն ա, էդ սիրուն արժանի դառնալն ա։ Իսկ էս հանճարային մուննաթներն ապտակներով հետ են վերադառնալու։ Ծառայեք մարդկանց՝ բառի ամենալավ իմաստով, դուք դրա բացառիկ հնարավորությունն ու տաղանդը ունեք, ամեն մեկին թույլ չի տրվում անծանոթների ուշադրությանն արժանանալու։ Էլ ուր մնաց՝ գնահատմանն ու սիրուն։ Դա մեծագույն նվեր ու պատիվ ա»։



Նման նյութեր