Տիգրան Լիլոյան. «Այսօր լրանում է հորս՝ Հենրիկ Ցոլակի Լիլոյանի (1932-99) ծննդյան 85-ամյակը»
Advertisement 1000 x 90

Տիգրան Լիլոյան. «Այսօր լրանում է հորս՝ Հենրիկ Ցոլակի Լիլոյանի (1932-99) ծննդյան 85-ամյակը»

Տիգրան Լիլոյանի գրառումը.

«Այսօր լրանում է հորս՝ Հենրիկ Ցոլակի Լիլոյանի (1932-99) ծննդյան 85-ամյակը: Նա ապրեց իրադարձություններով, մարդկանցով, հետաքրքիր հանդիպումներով լի կյանք և իր ազնիվ, լուսավոր ու կենսախինդ կերպարովև հայրենանվեր գործերով բարի հետք թողեց մարդկանց հիշողության մեջ:

Ավարտելով Երևանի պետական համալսարանը, Հենրիկ Լիլոյանը 1956-63 թթ. վարել է լրագրողական աշխատանք, 1963-65 թթ. Պաշտոնավարել ՀԿԿ Կենտկոմում՝ հրահանգիչ, այնուհետև՝ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զուրաբյանի օգնական: 1965-67 թթ. սովորել է ասպիրանտուրայում, Մոսկվայում պաշտպանելով ատենախոսություն 20-րդ դարասկզբի (1904-14 թթ.), հայ մամուլի պատմությունից, ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1967-70 թթ. աշխատել  է Կենտկոմում՝ միջազգային կապերի սեկտորի վարիչ, ինֆորմացիայի և արտասահմանյան կապերի բաժնի վարիչի տեղակալ»:



Նման նյութեր