
րկարարական ծառայություն ժամը 09:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` բախվել են երկու ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և տեղեկատվության վարչությունից, վթարի հետևանքով կա մեկ զոհ, ևս երեքը վիրավորվել են: