«Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում⁩. ԱԻՆ
Advertisement 1000 x 90

«Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում⁩. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 14:00-ի սահմաններում մեկուսացվել է «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհը, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:

«Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ գործարանի տարածք է մտել շտապօգնության մեքենա: Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան: Դեպքի վայրում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: