«Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի արդյունքում հրշեջներից մի քանիսը ծխահարվել են: Հրդեհի բռնկման պահին դեպքի վայրում ոչ ոք չի եղել, վիրավորներ եւ զոհեր չկան: Այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը:
«Այս պահին աշխատում ենք 500 քառակուսի մետր տարածքում: Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենաները օգնություն են ցուցաբերել հրշեջներին, ովքեր առաջնային օղակում էին: Հիմա նրանք շարունակում են իրենց աշխատանքը»,-ասաց նա: Ղազարյանի խոսքով՝ «Նաիրիտ»-ի տարածքում պայթյունի հետեւանքով քիմիական վտանգ չկա: Այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:
«Այրում է լաքէթինոլ նյութը: Խորհուրդ է տրվում մոտակա շենքերի բնակիչներին փակել պատուհանները եւ հնարավորության դեպքում չշնչել ծուխը»,-ասաց նա՝ հավելելով, որ այժմ փրկարարաները սառեցման աշխատանքներ են կատարում, որպեսզի հրդեհը չտարածվի:
«Մենք արդեն մեկուսացում տվել ենք, հովացման աշխատանքներ ենք տանում, որպեսզի հրդեհը չտարածվի»,- հավելեց նա:
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը նշեց, որ դեռեւս հայտնի չէ հրդեհի բռնկման պատճառը, այն կպազրվի հրդեհաշիջման աշխատանքներից հետո: