Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհին հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհին հրդեհ է բռնկվել

Տավուշում անտառ է հրդեհվում: EcoNews բնապահպանական տեղեկատվական կայքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է այրվում Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի ձախակողմյան հատվածի անտառապատ տարածքը: Հրդեհը բավականին արագ է տարածվում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից դեռեւս հրդեհի մասին տեղեկատվություն չեն հաղորդում: Տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում: