SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Երևանի բնակիչ՝ 14-ամյա Գուրգեն Սիմոնյանի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը եղել է երեխայի հոր՝ Վահագն Սիմոնյանի, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Պահմտոցիի Պոնչո» մականվամբ, կողմից երեխային բազմիցս SMS հաղորդագրություններ գրելով վիրավորելը, սպառնալիքներ տալը։
Ըստ տեղեկությունների՝ հայրը մի քանի անգամ հայհոյախառն հեռախոսազանգեր է ունեցել երեխայի հետ, ինչն էլ նրա մոտ առաջացրել է լարվածություն, վախի զգացում, ինչի համար էլ օգոստոսի 22-ին երեխան մի քանի անգամ դանակով վնասել է ձեռքի ձախ դաստակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 16-ին Հանրային երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող «Պահմտոցի» հաղորդումից հայտնի Վահագն Սիմոնյանը, ում հանրությունն ավելի շատ ճանաչում է «Պոնչո» մականվամբ, ահազանգել էր ոստիկանություն և Արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայություն ու հայտնել, որ իր 2 անչափահաս տղաներին առևանգել են և պատանդ են պահում Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» էկզոտիկ պարկ և ռեստորանում։
Ամբողջությամբ՝ shamshyan.com