«Ելք» խմբակցությունը Երևանի մի շարք փողոցներ անվանափոխելու առաջարկներ է ներկայացրել
Advertisement 1000 x 90

«Ելք» խմբակցությունը Երևանի մի շարք փողոցներ անվանափոխելու առաջարկներ է ներկայացրել

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն ավագանու նիստի օրակարգում ընդգրկելու համար ներկայացրել է Երևանի մի շարք փողոցներ անվանափոխելու առաջարկներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, «Ելք»-ն առաջարկում է Երևանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Ա Վեհափառի անունով, Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով, Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց, Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով, Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անունով, Իսակովի Պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անունով:

«Ելք»  խմբակցությունն առաջարկներն արդեն ներկայացրել է ավագանու օրակարգում ընդգրկելու համար: