
Life.panorama.am-ի տեղեկություններով՝ այսօր Գյումրիի «Իմպերիալ» հարսանյաց սրահում ճոխ հարսանիք է կայանալու. ամուսնանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի 18-ամյա որդին՝ Կամոն:
Նախկին պատգամավոր ապագա հարսը՝ Ռուզաննան ևս 18 տարեկան է: Ըստ տեղեկությունների, նա Գրիգորյանի ընկերոջ դուստրն է: Հարսանիքի մասնակցելու է Հայաստանի քաղաքական էլիտան՝ նախագահի ու վարչապետի գլխավորությամբ: