Արտակարգ դեպք Երևանում. բիլիարդանոցներից մեկում քաղաքացի է պատանդ վերցվել, ժամանել են մեծ թվով իրավապահներ. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Երևանում. բիլիարդանոցներից մեկում քաղաքացի է պատանդ վերցվել, ժամանել են մեծ թվով իրավապահներ. shamshyan.com

Արդեն 1 ժամից ավելի է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ մի աղջկա է պատանդ պահել և սպառնում է, որ կսպանի նրան։

Այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչութան պետ Սարգիս Մարտիրոսյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Նշված շինության ապակիներն ամբողջովին փշրված են, գույքը՝ ջարդված։ Տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության ծառաղողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչներ և ճանապարհային ոստիկաններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com