Տիգրան Խզմալյան. «Մի շաբաթվա ընթացքում՝ Խոսրով, Շիկահող, Սելիմ, Նոյեմբերյան, Նաիրիտ…»
Advertisement 1000 x 90

Տիգրան Խզմալյան. «Մի շաբաթվա ընթացքում՝ Խոսրով, Շիկահող, Սելիմ, Նոյեմբերյան, Նաիրիտ…»

Տիգրան Խզմալյանի Facebook-յան հրապարակումը.

«Մի շաբաթվա ընթացքում՝ Խոսրով, Շիկահող, Սելիմ, Նոյեմբերյան, Նաիրիտ… Այսպիսի պատահականություններ չեն լինում: Երբ Պորտուգալիայում անտառներ էին վառվում, գտան հրկիզողներին՝ դա հավելյալ վարձատրություն ստանալ ցանկացող հրշեջներն էին: Երբ Ռոստովի կենտրոնում մի ամբողջ շրջան այրվեց՝ հրկիզողներն այնտեղ նորակառույցների շինարարություն սկսել ցանկացղներն էին:

Ի՞սկ Հայաստանում:

Մեկ շաբաթից լրանալու է ՀՀ-ն ԵՏՄ-ցնելու չորրորդ տարին: Մեզ չորս կողմից հրկիզողները հենց նրանք են, ով օրեր առաջ նույն վայրում Նժդեհի արձանն էին գնդակահարում: Կրակել, հրկիզել, դավաճանել, սպանել՝ ուրիշ բան նրանք այդպես էլ չսովորեցին: Այդ մենք ենք նրանց սովորել, սովորական դարձնելով չարիքի, ստի, սպանության հետ հաշտվելը: Այսօր նրանք մեր երկիրն են հրկիզում, բառի բուն իմաստով: Էս կրակը շատ ջուր կտանի…»:



Նման նյութեր