
Օգոստոսի 30-ին, ժամը 04:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Աին մամուլի ծառայությունը:
Հաղթանակ կամրջից ներքև նետված մեքենան և դեպքի վայրում աշխատող ոստիկանների տեսել է նաև առավոտ վաղ աշխատանքի շտապող Sputnik Արմենիայի աշխատակիցը:
Պարզվել է, որ «Volkswagen Touareg» մակնիշի 33 SZ 733 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կամրջի ճաղավանդակներին և գլորվել ձորը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Զ.-ին և Ն. Կ.-ին, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Մյուս ուղևորը (ինքնությունը պարզել չի հաջողվել) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: