Երիտասարդ երգիչներ վրացի Աչի Պուրցելաձեի և հայազգի Գագիկ Եզակյանի երգը, կարծես, հիթ է դառնում: Նրանց «Հայաստանն ու Վրաստանը» երգը ինտերնետում մեծ դիտում ունի: Այն նաև կարելի է լսել Թբիլիսի փողոցներով անցնող մեքենաների միջից գրում է Sputnik Գրուզիան:
«2 երկիր՝ 2 գեղեցկուհի քույր»,-այսպիսին է երգի կրկներգը:
Սա հումորային երգ է հայերի ու վրացիների հավերժական պայքարի մասին, թե որն է ավելի լավ երկիր՝ Հայաստանը, թե՞ Վրաստանը: Տեսահոլովակում ի դեպ, հայտնի «Միմինո» ֆիլմից հատված կա: Բնականաբար, այն հատվածը, որտեղ Վալիկոն (Բուբա Կիկաբիձեն) և Ռուբիկը (Մհեր Մկրտչյան) քննարկում են, թե որ երկրում է աշխարհի ամենալավ ջուրը: