1968 – ին թողարկվում է «Beatles»-ի Hey Jude երգը։ Սինգլի համաշխարհային կրկնօրինակը 1968 թվականին կազմեց 6 միլիոն և բոլոր հիթ-շքերթների առաջատարն էր։
Փոլը գրել է այն 1968-ի հունիսին, երբ իր Աստոն Մարտինով գնում էր Ուեյբրիջ, որպեսզի հանդիպի Սինտիա Լենոնին և նրա որդուն: Ճանապարհին նա սկսում է մտածել իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների և այն օրերի մասին, երբ նրանք Լենոնի հետ երգեր էին գրում: «Իմ տնից իրենց տուն մոտ մեկ ժամվա ճանապարհ էր: Ես միշտ անջատում էի ռադիոն և վարելու ընթացքում փորձում էի երգ հորինել: Ու ես սկսեցի երգել «Հեյ, Ջուլ (Ջուլիան), մի անհանգստացիր, վերցրու տխուր երգ և այն ավելի լավը դարձրու»:
Ի վերջո ես «Ջուլ»-ը փոխարինեցի «Ջուդ»-ով: «Օկլահոմայի» հերոսներից մեկի անունը Ջուդ էր, և ինձ դուր էր գալիս այդ անունը: Երբ ես ավարտեցի երգը, երգեցի Ջոնի համար, սակայն կարծում էի, որ նրա վրա դեռ պետք է աշխատել: Այնտեղ կար այսպիսի տող. «the movement you need is on your shoulder»: Ես նայեցի Ջոնին ու ասացի. «Այս հատվածը ես պատրաստվում եմ ուղղել, «shoulders բառը արդեն եղել է տեքստում:
Եվ հետո, հիմար արտահայտություն է, ես կրկնում եմ այն թութակի պես: Ես կփոխեմ այն»: Բայց Լենոնը պատասխանում է. «Չփորձվե՛ս: Դա լավագույն տողն է երգում: ես հասկանում եմ, թե ինչ ես դու ուզում ասել, և դա հիանալի է»: Ահա թե ինչով է ինձ դուր գալիս Ջոնը. ամեն անգամ, երբ ես ուզում էի դեն նետել որևէ տող, նա ասում էր, որ հենց դա է ամենալավը: Ես նայեցի այդ տողերին Ջոնի աչքերով: Եվ հիմա, երբ կատարում եմ այդ երգը, հիշում եմ Ջոնին և տխրում եմ»:
Նյութի աղբյուրը`Hayastan24.com