
Պարզվում է, Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի սեռական զուգընկեր ունեցել է կանանց 1 տոկոսից պակասը և տղամարդկանց 5 տոկոսը: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ԱՎԾ-ի` «Հայաստան. ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2015-2016թթ» զեկույցից:
Ըստ այդմ, կյանքի ընթացքում կանանց ունեցած սեռական զուգընկերների միջին թվաքանակը 1.1 է. իսկ տղամարդկանց ունեցած միջին թվաքանակը՝ 4.0: ArmLur.am-ը նաև տեղեկացավ, որ այդ ուսումնասիրության համաձայն` տղամարդկանց մեկ քառորդից ավելին երբևէ վճարել է սեռական հարաբերությունների համար: