Գագիկ Համբարյանի Facebook-յան վերլուծականը:
Իսրայելական NEWSru.co.il.-ը տեղեկացնում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը արգելել է Aeronautics Defense Systems զենք արտադրող ընկերությանը 20 միլիոն դոլլարի անօդաչու թռչող սարքեր մատակարարել իր գնորդներից մեկին… Այդ մասին իր բորսայի կոմյունիկեում հաղորդել է հենց Aeronautics Defense Systems-ը… Հաղորդագրության մեջ կոնկրետ չի նշվում,թե որ երկրին է արգելվել ԱԹՍ-ների մատակարարումը, սակայն նշվում է, որ այդ երկիրը Moody‘s-ի ցուցակում ունի «Ba» վարկանիշը և նրա տարածքում գտնվում է զենք արտադրող այդ ընկերության պահեստամասեր արտադրող գործարանը… Պարբերականի տեղեկություններով Aeronautics Defense Systems-ն,ըստ այդ վարկանիշի ունի երկու հաճախորդի՝ Սերբիան և Ադրբեջանը,որից միայն Ադրբեջանում ունի պահեստամասեր արտադրող գործարան… Այսինք, գնորդն ում արգելվել է մատակարարել ԱԹՍ-ները՝ Ադրբեջանն է… NEWSru.co.il-ը պարզաբանումների համար դիմել է Իսրայելի ՊՆ, սակայն դեռ պատասխան չի ստացել…
Հիշեցնեմ, որ օգոստոսի 13-ին իսրայելական «Մաարիվ-ա-Շավուա» թերթը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոտա է հղել Իսրայելի ՊՆ-ին՝ բողոքելով հրեական Aeronautics Defense Systems զենք արտադրող ընկերությունից, որի օպերատորները հրաժարվել են «ԱԹՍ-կամիկաձեներից» մեկը ուղղել հայկական դիրքերի վրա… Հոդվածի հեղինակ Յոսի Մելմանը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ, երբ Aeronautics Defense Systems-ի ներկայացուցիչները եղել են Ադրբեջանում և Ադրբեջանի ՊՆ-ն փորձել է ընկերության օպերատորներին պարտադրել «ԱԹՍ-կամիկաձեներից» մեկն ուղղել հայկական դիրքերից մեկի վրա… Ադրբեջանցիները որոշած են եղել այն նկարահանել և հրապարակել՝ ցույց տալու համար ադրբեջանական բանակի հզորությունը… Սակայն հրեա օպերատորները հրաժարվեն են կատարել ազերիների պատվերը՝ պատճառաբանելով, որ իրենք իրավունք չունեն զինտեխնիկան կիրառել կենդանի թիրախների նկատմամբ…
Ադրբեջանում «Մաարիվ-ա-Շավուա»-ում հրապարակած հոդվածը կեղծիք և ապատեղեկատվություն անվանեցին… Բաքուն և թել-ավիվյան իր մանկլավիկները մեկը մյուսին ընդհատելով հերքում էին պարբերականում հրապարակված տեղեկության իսկությունը և հայտարարում, որ դրա հեղինակները հայերն են… Հետաքրքիր է, եթե հրապարակած տեղեկությունը սուտ էր, ապա ինչու՞ է Իսրայելի ՊՆ-ն արգելել Aeronautics Defense Systems-ին ԱԹՍ-ները մատակարարել Ադրբեջան… Կարելի է ասել, որ թերթի հրապարակած տեղեկությունները համապատասխանել են իրականությանը,որը և պատճառ է հանդիսացել, որ Թել-Ավիվում երկար մտածեն,թե ում հետ գործ ունեն…
«Մաարիվ-ա-Շավուա»-ի հրապարակումից հետո համոզված եմ, որ 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ հայերի դեմ օգտագործվող իսրայելական զինտեխնիկան կիրառվել է հենց հրեա հրահանգիչների կողմից…