
Երևանի մի շարք խաչմերուկներում սեպտեմբերի 4-ից կգործարկվեն նոր տեղադրված տեսախցիկներ: Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, 2017 թվականի սեպտեմբերի 4-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները.
– Աճառյան փողոց-Աճառյան փողոց 1-ին փակուղի
– Անդրանիկի փողոց-Օհանովի փողոց
– Արցախի փողոց-Արին Բերդ փողոց
– Արտաշիսյան փողոց-Չեխովի փողոց
– Բագրատունյաց փողոց-Ե.Թադևոսյան փողոց
– Դավիթ Բեկի փողոց-Կուստոյի փողոց
– Հանրապետության փողոց-Թումանյան փողոց
– Մամիկոնյաց փողոց-Շիրվանզադե փողոց
– Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: