«Հարգելի ֆինանսիստներ, ժլատություն մի արեք». Սերոբ Խաչատրյան
Advertisement 1000 x 90

«Հարգելի ֆինանսիստներ, ժլատություն մի արեք». Սերոբ Խաչատրյան

Սերոբ Խաչատրյանը Facebook-յան իր էջում գրել է.

«Քանի որ ուսուցիչների վիճակը բարելավելու մասին է խոսվում, մի առաջարկ ունեմ կառավարությանը։ Հայաստանի ավագ դպրոցներում արդեն 3-րդ տարին է կա թերբեռնված դասարան։ Խոսքը այս տարվա 12-րդ դասարանի մասին է։ Այդ դասարանում քիչ աշակերտներ լինելու պատճառով ավագ դպրոցների բազմաթիվ ուսուցիչների դասաժամերը և աշխատավարձը կրճատվել է։

Եթե աշակերտների թիվը նվազում է ծնելիության նվազման, արտագաղթի կամ դպրոցի վատ աշխատանքի արդյունքում, դա ինչ-որ իմաստով կարող ենք համարել դժվար կառավարելի պրոցես։ Բայց եթե կառավարության ռեֆորմի պատճառով քիչ աշակերտներ ունեցող դասարան է ձևավորվել, ապա կառավարությունը պարտավոր է փոխհատուցել դասաժամ կորցրած ուսուցիչներին։

2017թ առաջին վեց ամսում բյուջե մուտքագրված գումարը 50 մլրդ դրամով ավել է նախորդ տարվա համեմատ։ Առաջարկում եմ այդ գումարից 500 մլնը տալ 100 ավագ դպրոցներին՝ մոտ 5ական մլն դրամ՝ որպես կառավարության պատճառած վնասի փոխհատուցում։

Հարգելի ֆինանսիստներ, ժլատություն մի արեք։ Փոխհատուցեք ուսուցիչների կրած վնասը և գործով ապացուցեք‚ որ այս երկրում կրթությունն ու ուսուցիչը կարևոր են։ Խոսքերից արդեն հոգնել ենք»։



Նման նյութեր