Օգոստոսի լավագույն սմարթֆոնները (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Օգոստոսի լավագույն սմարթֆոնները

Օգոստոսին հանրության դատին ներկայացվեցին մի շարք նոր սմարթֆոններ, որոնցից սպառողների համար ամենահարմար տարբերակները ներկայացրին Nokia և  Xiaomi ընկերությունները;

Ամսվա հիթը

Xiaomi Redmi Note 5AԵրկաթյա պատյանով սմարթֆոնը ներկայացված է երեք գույներով՝ ոսկեգույն, վարդագույն և  արծաթագույն: Մատնահետքի սքաները տեղադրված է հեռախոսի ետևի մասում, իսկ դիսփլեյի ներքևի մասում առկա են կառավարման սենսորային ստեղներ:

Բնութագրիչներ

  • 5,5 դյույմանոց դիսփլեյ՝  1 280 × 720 անկյունագծով էկրանով
  • Snapdragon 425 կամ  Snapdragon 435 պրոցեսոր
  • 2, 3 կամ  4 ԳԲ օպերատիվ հիշողություն
  • Հիմնական տեսախցիկ՝  13 ՄՊ և  5 ՄՊ կամ  16 ՄՊ դիմացի տեսախցիկ
  • MIUI 9

Nokia 8- Nokia ընկերությունը թողարկեց նոր սմարթֆոն՝ Carl Zeiss ընկերության օպտիկայով, Snapdragon 835 պրոցեսորով և  4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:

Nokia 8-ը աչքի է ընկնում լուսանկարների բարձր որակով: Դրա համար պատասխանատու է  Carl Zeiss-ի օպտիկան:

Բնութագրիչներ

  • 5,3 դյույմանոց դիսփլեյ՝ 2 560 × 1 440 անկյունագծով էկրանով
  • Snapdragon835 պրոցեսոր
  • 4 ԳԲ  օպերատիվ հիշողություն
  • Հիմնական տեսախցիկ՝ 13 + 13 ՄՊ և  դիմացի տեսախցիկ՝  13 ՄՊ
  • Մատնահետքի սքաներ
  • Android 7.0.

Բյուջետային նորություններ

Maze Alpha – Maze Alpha-ը մրցակիցներից առանձնանում է էկրանի մեծ չափերով: Սմարթֆոնի դիսփլեյը 6 դյույմ է: Բացի այդ, այս սմարթֆոնն ունի շատ գրավիչ տեսք:

Բնութագրիչներ

  • 6- դյույմանոց IPS դիսփլեյ՝  1 920 × 1 080 անկյունագծով էկրանով
  • MediaTek Helio P25 (MT6757) պրոցեսոր
  • 4 կամ  6 Գբ օպերատիվ հիշողություն
  • Հիմնական տեսախցիկ՝  13 + 5 ՄՊ և դիմացի տեսախցիկ՝  5 ՄՊ
  • Android 7.0 Nougat

Ulefone Gemini Pro- Ulefone Gemini Pro –ն ընկերության ներկայացրած ամենաթանկ հեռախոսն է, որը, սակայն, բյուջետային տարբերակ է համարվում շուկայում:

Սմարթֆոնն առանձնանում է լուսանկարների բարձր որակով և ձայնի բարձր հնչեղությամբ:

Բնութագրիչներ

  • 5,5 դյույմանոց դիսփլեյ՝  1 920 × 1 080 անկյունագծով էկրանով
  • MediaTek Helio X27 պրոցեսոր
  • 4 ԳԲ օպերատիվ հիշողություն
  • Հիմնական տեսախցիկ՝  13 Мп + 13 ՄՊ և դիմացի տեսախցիկ՝  8 МՄՊ
  • Android 7.0 Nougat

Ամսվա անոնսը

UMIDIGI S2 Pro- UMIDIGI ընկերության նոր սմարթֆոնն առանձնանում է իր նորարարական տեսքով:

Սմարթֆոնի հիմնական առանձնահատկությունը մարտկոցի հզորությունն է:

UMIDIGI S2 Pro-ն կթողարկվի հոկտեմբերին: Այդ ժամանակ էլ հայտնի կդառնա սմարթֆոնի գինը: Սակայն, ըստ ներքին աղբյուրների՝ սմարթֆոնը կլինի բյուջետային:

Բնութագրիչներ

  • 5,99 դյույմանոց դիսփլեյ՝  2 160 × 1 080 անկյունագծով էկրանով
  • Helio P25 պրոցեսոր
  • 6 ԳԲ օպերատիվ հիշողություն
  • Sony տեսախցիկ՝ 13 ՄՊ + 5 ՄՊ

Սիրարփի Աղաբաբյան