
Հանրապետական կուսակցությունը միատարր է եւ ունի մեկ ընդհանուր կարծիք, որը կձեւավորի ապրիլին: Այս մասին news.am-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է վարչապետի հավանական թեկնածուն:
Հարցը, թե ով է հավանական թեկնածուն՝ Սերժ Սարգսյանը, թե Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահն անպատասխան թողեց: