Դեղերի, բժշկական նշանակության ապրանքների և քիմիական նյութերի գնումներ կատարելիս պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություններն այսուհեև կարող են օգտվել «Տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևեր» բաժնում տեղադրվող տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևերից։ Դրանք նշված ապրանքների գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրեր կազմելու նվազագույն պահանջներն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարության պաշտոնական կայքի «Տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևեր» բաժնում արդեն իսկ տեղադրված են մի շարք դեղերի տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևեր։ Դրանց կավելանան բժշկական նշանակության ապրանքների և քիմիական նյութերի տեխնիկական բնութագրեր: Ցանկը պարբերաբար կընդլայնվի և կթարմացվի:
Վերոհիշյալ ապրանքների գնման ընթացակարգեր կազմակերպելիս բժշկական կազմակերպություններն այսուհետև,անհրաժեշտության դեպքում, կարող են օգտվել նշված օրինակելի տեխնիկական բնութագրերից:
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների ղեկավարներն այս մասին տեղեկացվել են նախարության կողմից ուղարկված նամակով։