Արամ MP3–ն որդուն ուղեկցել է առաջին դասարան. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արամ MP3–ն որդուն ուղեկցել է առաջին դասարան. life.tert.am

Մինչ Արամ MP3–ն և կինը` Աննան, սպասում են իրենց երկրորդ որդու ծննդին, ավագը` Առնոն, արդեն դպրոց է գնում։ Ծնողները նրան ճանապարհեցին Պեյո Յավորովի անվան 131 դպրոց։ Դպրոցում էին նաև Առնոյի հորեղբայրը, տատիկն ու պապիկը։ Tert.am Life–ը ներկա է գտնվել և լուսանկարել Առնոյին։

«Առավոտյան շատ շուտ արթնացա զարթուցիչի ձայնից, բայց անջատեցի ու քնեցի։ Հետո հասկացա, որ արդեն կուշանանք։ Արագ պատրասվեցինք ու եկանք դպրոց։ Առնոն դեռ չի կիսվում իր էմոցիաներով։ Կարծում եմ` իր համար այս եռուզեռը շատ էր։ Նա շատ շփվող երեխա է, բայց ոչ առաջին պահից։ Առաջին շփումը իր մոտ շատ պասիվ է։ Ամռանը նա հանգիստն էր վայելում։ Վերջին օրերին ասում էինք` վերջ, արդեն գնում ես դպրոց, վերջացավ հանգիստը։ Նա չէր հասկանում` ինչի մասին է խոսքը»,– ասաց Արամը։

Երգչի խոսքով`դպրոցն իր մոտ հուշեր է արթնացրել իր մանկությունից։ «Երբ դպրոց եկանք, միանգամից հիշեցի իմ առաջին դասարանը։ Այսօր փորձեցի հնարավոր ամեն ձևով նկարահանել տղայիս, որպեսզի հետո նա տեսնի ու հիշի ամեն մի պահը։ Ինքս շատ քիչ լուսանկարներ ունեմ։ Դե ժամանակները փոխվում են։ Հիմա ավելի շատ բաներ կարող ես անել»,– ասաց նա։

Արամը նշեց, որ Առնոն նախքան դպրոցը հաճախել է մանկապարտեզ և առաջին դասարանի գիտելիքներն արդեն ունի։ «Մենք չենք ծանրաբեռնել իրեն։ Դասերին պատրաստվելու հարցում, անպայման, կօգնեմ տղայիս, բայց ծնողական ժողովներին չեմ գա դպրոց։ Կարծում եմ` առաջին անգամ այսօր եկա, մեկ էլ վերջին զանգին կգամ դպրոց»,– եզրափակեց Արամը։

life.tert.am