Դերասաններ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին կկարողանան ամուսնալուծության ժամանակ խուսափել սեփականության, այդ թվում՝ իրենց պատկանող անշարժ գույքի 12 օբյեկտների բաժանման վերաբերյալ վեճերից, քանի որ նրանք ունեցվածքի բաժանման պայմաններն ամրագրել են ամուսնական պայմանագրով: Այս մասին հայտնում է TMZ-ը:
«Նրանք ամուսնական պայմանագիր ունեն, որտեղ հստակ գրված է, թե ինչը ում բաժին կհասնի»,- ասել է աղբյուրը: TMZ-ի տվյալներով՝ Փիթն ու Ջոլին ունեն անշարժ գույքի 12 օբյեկտ: Զույգի միջև «իսկական պատերազմ» կարող է սկսվել երեխաների խնամակալության հարցով: