
Sanko ճապոնական ընկերությունը, որը թողարկում է տարատեսակ գադջետներ և աքսեսուարներ, օրերս թողարկել է ածելի, որը միանում է lightning iPhone-ին:
Sanko ածելին բաղկացած է միայն մեկ պտտվող գլխիկից: Ածելին, սակայն, շատ արագ իջեցնում է սմարթֆոնի լիցքավորումը:
iPhone-ը սափրվելու համար օգտագործելու միտքը կար վաղուց, սակայն այն դիտարկվում էր՝ որպես կատակ:
Այս գադջետը կարելի է գնել 9 դոլարով: Այժմ ածելին հասանելի է միայն Ճապոնիայում, սակայն շատ շուտով այն հասանելի կլինի նաև օնլայն-խանութներում։
Սիրարփի Աղաբաբյան