Apple-ի նոր սմարթֆոնի մասին շշուկները չեն դադարում:
Սպասվում էր, որ սեպտեմբերի 12-ին կներկայացվի նոր սմարթֆոնը, որը կկոչվի iPhone8, կունենա գրեթե առանց կաղապարների OLED էկրան, 3D տեսախցիկ: Բացի այս, պետք է ներկայացվեին նաև երկու սմարթֆոններ՝ iPhone7S և iPhone 7S Plus: Ինչպես հայտնում են ներքին աղբյուրները, նոր հեղափոխական սմարթֆոնը չի կոչվի iPhone8, այլ՝ iPhone Edition: Իսկ iPhone8 կկոչվեն iPhone 7S-ը և iPhone 7S Plus-ը:
iPhone Edition-ում սպասվում են մի շարք նոր փոփոխություններ: Նշվում է, որ այն կտարբերվի մինչև այդ բոլորին հայտնի iPhone-ներից:
Սեպտեմբերի 12-ին ներկայացվող երեք սմարթֆոնները կունենան մարտկոցի անլար լիցքավորում, իսկ iPhone 7S-ը և 7S Plus-ը կունենան ավելի որակյալ տեսախցիկ:
Իհարկե, այս ամենը միայն շշուկներ են, սակայն ոչ ոք չէր լսել, օրինակ, «HomePod»-ի մասին, մինչև Apple-ը ներկայացրեց այն:
Շշուկները շարունակվում են, իսկ պատասխանները կտրվեն սեպտեմբերի 12-ին, երբ Apple-ը կներկայացնի իր նորությունները:
Սիրարփի Աղաբաբյան