Մերկելը և Շուլցը Թուրքիային չեն տեսնում Եվրամիությունում
Advertisement 1000 x 90

Մերկելը և Շուլցը Թուրքիային չեն տեսնում Եվրամիությունում

Գագիկ Համբարյանի գրառումը. 

Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի տեսնում Թուրքիային Եվրամիության մեջ և չի տեսել երբևիցե… Անդրադառնալով Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալման հարցին Մերկելը նշել է, որ Գերմանիան կարող է վատթարացնել հարաբերությունները «տնտեսական» միջոցներով, բայց դեմ է դիվանագիտական հարաբերությունները խզելուն… Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար և Մերկելի հիմնական հակառակորդ Մարտին Շուլցը ևս հայտարարել է, որ դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությունում… «Եթե դառնամ վարչապետ, ապա կդադարեցնեմ բանակցությունները Թուրքիայի հետ՝ Եվրամիության անդամակցության վերաբերյալ…»:

Ադրբեջանում և Թուրքիայում շատ են սիրում միջամտել այլ երկրների ներքին գործերին… Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններից առաջ ալիևյան մամուլը շատ լուրջ քննարկում էր, թե ում պետք է ընտրեն Ֆրանսիայում բնակվող փոքրաթիվ ադրբեջանցիները և եկել էին այն եզրակացության, որ գրեթե բոլոր թեկնածուները հակաթուրքական տեսակետներ ունեն… Նույնն էլ հիմա Գերմանիայի պարագայում… Էրդողանը ջանքեր չի խնայում, որ գերմանաբնակ թուրքերին համոզի ձայները չտալ Մերկելի և Շուլցի կուսակցություններին… Սակայն որքան կռահելի է, Էրդողանի ջանքերն անարդյունավետ են… Հիմնական պայքարն ընթանալու է Մերկելի Քրիստոնեական-դեմոկրատական միությունն է և Շուլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը…



Նման նյութեր