Ժողովրդավարության և զարգացման՝ Սթանֆորդի կրթավճար
Advertisement 1000 x 90

Ժողովրդավարության և զարգացման՝ Սթանֆորդի կրթավճար

Իրենց երկրի տնտեսական և քաղաքական զարգացումը լուսաբանող լրագրողները կարող են դիմել՝ Սթանֆորդի համալսարանում ամառային ծրագրի կրթավճար շահելու համար:

Երեք շաբաթով նախատեսված ծրագիրը կոչվում է Draper Hills Summer Fellowship and Development  և 2017-ին Սթանֆորդում ( Կալիֆոռնիա) անցկացվելու է հուլիսի 16-ից օգոստոսի 4-ը: Մասնակցելու համար հատկապես զարգացող երկրներից կընտրվեն 25-30 պրոֆեսիոնալ լրագրողներ, որոնց հրապարակումները միտված են ժողովրդավարության, զարգացման և օրենքի գերակայության հաստատմանը:

Համալսարանը փոխհատուցում է ճամփորդական, կացության ծախսերը և վիզայի համար վճարը:

Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 16-ն է:

Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու համար սեղմել այստեղ:



Նման նյութեր