Հեղինակավոր Vogue ամսագրի թղթակից Լին Յիգերը, որը քննադատել էր ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին փոթորկից տուժած Տեխաս նահանգի աղետի գոտի բարձրակրունկներով այցելելու համար, ինքն է դարձել ծաղրուծանակի առարկա:
Ինչպես նշում է life.ru-ն, երբ լրագրողը տիկին Թրամփի ոճը քննադատող մեծ հոդված է գրել, սոցցանցերի օգտատերերը քննադատել են Յիգերին՝ առաջարկելով նախևառաջ սեփական ոճին նայել: Յիգերին համեմատել են ֆիլմերի տարօրինակ հերոսների հետ, սակայն այդ ամենին ի պատասխան նա ոչինչ չի ասել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, 47-ամյա Մելանյա Թրամփը «Հարվի» փոթորկից տուժած Տեխաս ուղևորության համար բարձրակրունկներ է կրել:
Ամերիկացիներն անմիջապես Twitter-ում ծաղրի են ենթարկել առաջին տիկնոջ ընտրությունը: Ի վերջո, մինչ Տեխաս հասնելը Մելանյա Թրամփը փոխել է իր հանդերձանքը և բարձրակրունկները փոխարինել համեմատաբար ավելի համապատասխան սպիտակ սպորտային կոշիկներով: