Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել սեպտեմբերի 3-ին Երևանում ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանի և ճանապարհային ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպից: Նշենք, որ ասմունքողը լրատվամիջոցներին պատմել էր, որ տեխզննման կտրոնը չթարմացնելու համար ՃՈ տեսուչները կանգնեցրել են իր մեքենան՝ հաշվի չառնելով մեքենայում գտնվող մեկամյա երեխային:
«Մինչ այժմ սիրտս կծկվում է, պետք է բժշկի դիմեմ: Մեր համակարգի աշխատողները` կլինեն պետավտոտեսուչներ կամ ոստիկաններ, կարող են յուրաքանչյուր քաղաքացու այս վիճակի հասցնել»,-ասել էր նա:
ՃՈ աշխատակիցների կողմից տեսագրված կադրերը՝ ստորև: