Քաղաքագետ Գագիկ Համբարյանի Facebook-յան գրառումը.
«Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, մասնակցում է լեհական Կրինիցայի տնտեսական համաժողովում, հարցազրույց է տվել ալիևյան haqqin.az-ին և կրկին հայտարարել, որ Հայաստանը ունի միջուկային զենք… Նախ, Բագրատյանը նշել է, որ իր հայտարարություններն այն մասին, որ Երևանը միջուկային զենք ունի դեկլարատիվ բնույթ չեն կրում, և որ այդ զինատեսակը մենք ժառանգել ենք ԽՍՀՄ-ից… «Այո, մենք ունենք միջուկային զենք, և ես դա անկեղծորեն եմ ասում», – ասել է Բագրատյանը… Ազերի լրագրողը վախեցրել է Բագրատյանին միջազգային պատժամիջոցներով, որոնք այժմ կիրառվում են Հյուսիսային Կորեայի նկատմամբ, ինչին Բագրատյանը պատասխանել է, որ Հայաստանը պետք է ինչ-որ կերպ պաշտպանվի Ադրբեջանից…
Հրանտ Բագրատյանն առաջին անգամը չէ, որ այսպիսի սկանդալային հայտարարությամբ է հանդես գալիս… Պետք է նշել, որ ՀՀ-ի նախկին վարչապետի անկեղծությունները բուռն քննարկումների առիթ են դառնում Բաքվում… Ադրբեջանում սարսափում եմ Հայաստանի միջուկային «գերտերություն» լինելու հանգամանքից…
Ի դեպ, ըստ տարածված լուրերի ԽՍՀՄ տարիներին Հայաստանում իրոք տեղակայված են եղել միջուկային հրթիռներ, որոնց կենտրոնատեղին եղել է Գյումրիից հյուսիս ընկած «Քեթիի սարերը»… Սակայն 1988 թ-ի երկրաշարժից հետո դրանք, իբրև թե, տարհանվել են…»: