Հյուսիսային Կարոլինայի բնակիչը վաղ առավոտյան զանգահարել է 911 փրկության հեռախոսային ծառայություն և օպերատորին հաղորդել, որ երբ արթնացել է, տեսել է, որ ինչ-որ մեկն սպանել է իր կնոջը: 28-ամյա Մեթյու Ֆելփսը պատմել է, որ նախօրեի երեկոյան մրսածության դեմ չափազանց շատ դեղ է ընդունել և այդ պատճառով, հնարավոր է, որ ինքն է սպանել սիրած կնոջը: Այդ մասին հաղորդում է New York Post-ը:
«- Ես կարծում եմ, որ ես եմ սպանել իմ…»,- հայտնել է Մեթյուն:
«- Ի՞նչ ի նկատի ունեք: Ի՞նչ է տեղի ունեցել»,- ի պատասխան հարցրել է օպերատորը:
«- Ես երազ եմ տեսել, իսկ հետո ես վառել եմ լույսը, և նա արդեն մահացած պառկած էր հատակին… Ես լրիվ արյան մեջ էի, մահճակալին՝ արյունոտ դանակ: Կարծում եմ, որ դա ես եմ արել: Բայց ես չեմ կարող դրան հավատալ»,- վախեցած բացատրել է տղամարդը:
Յոթ րոպե տևած խոսակցության վերջում Ֆելփսը հեկեկացել է լսափողի մեջ և ասել, որ իր կինն արժանի չէ տեղի ունեցածին: Ոստիկանությունը կալանավորել է տղամարդուն սպանության մեղադրանքով: Նրա կնոջը՝ Լորեն Էշլի Նիկոլ Փելփսին, 29 տարեկան, գտել էին մահացած դանակի բազմաթիվ վնասվածքներով:
Ըստ Մեթյուի, քնելուց առաջ ինքը հազի դեմ Coricidin է ընդունել: Սակայն դեղ Ամարտադրողը հերքում է մեղադրանքներն առ այն, որ պրեպարատի պատճառով մարդը կարող է ագրեսիվ դառնալ: Հետաքննությունը շարունակվում է: