
The Story Of Pen Pineapple Apple Pen անվանումը կրող փոփ-հիթը գերել է ցանցի օգտատերերին՝ մեկ օրում հավաքելով ավելի քան 31 մլն դիտում և 650 հազար մեկնաբանություն: Հոլովակը սեպտեմբերի 25-ին հրապարակվել է Facebook-ի 9GAG պորտալի էջում։
Հարավկորեացի PSY ռեփերի Gangnam Style հոլովակը հրապարակումից երկու ամիս անց դիտել էր շուրջ 100 մլն մարդ: Չորս տարվա ընթացքում հոլովակը YоuTube-ում հավաքել է ավելի քան 2,6 մլրդ դիտում: