Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ճանապարհային երթևեկության ոլորտում Հայաստանում մի հատ մառազմատիկ բան կա․ դու կարող ես ամսական 5000 անգամ խախտել երթևեկության կանոնները, ամսական վճարել մի 50 միլիոնի տուգանք ու արխային ինչ ուզես՝ անել։
Քանի որ ինդուլգենցիա կա․ փող ունես, վճարի ու խախտի։ Վախտին Մարտին Լյութեռը պառակտեց Եվրոպան հենց նրա համար, որ դեմ էր կաթոլիկ եկեղեցու կողմից ինդուլգենցիաների վաճառքին։ Հիմա ինչու՞ է մեր պետույթյունը նման իրավունք վերապահում անվերջ մեղքերի թողության։
Մի քանի լուրջ խախտումից հետո մարդ պետք ա զրկվի ինչ-որ ժամանակով վարորդական իրավունքից։ Որ դուրս չգա հանդիպակաց, երբ հավեսը տա։ Զուտ էն բանով, որ փող ունի։ Օրենքը փողի քանակով չի կարող լինել, այն հավասարության սկզբունքի վրա պետք ա հիմնված լինի։ Միշտ։ Ոչ միայն այս դեպքում, իհարկե։ Էլ չասեմ, որ ռուսական համարով հաբռգածները, ում չեն էլ տուգանում, արդեն զահլա են տարել։ Մի հատ սթափվեք, սա փոքր երկիր է»։